Գենդերային թեստը ձախողած Իման Խելիֆը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն

10.08.2024, 12:19
Ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆը 2024 թվականի Օլիմպիական խաղերում ոսկի է նվաճել
Գենդերային թեստը ձախողած Իման Խելիֆը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆը 2024 թվականի Օլիմպիական խաղերում ոսկի է նվաճել մինչև 66 կգ քաշային կարգում։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Եզրափակիչ խաղում Խելիֆը մենամարտեց չինացի մարզուհի Յան Լյուի հետ։ Հաղթանակը ալժիրցուն շնորհվեց մրցավարների միաձայն որոշմամբ։

Հիշեցնենք, որ Խելիֆին կասկածում էին «տրանսգենդեր» լինելու մեջ այն բանից հետո, երբ գենդերային թեստը ցույց տվեց, որ բռնցքամարտիկը տեստոստերոնի բարձր մակարդակ ունի:

Մրցաշարի ժամանակ Խելիֆը բողոքել է բուլինգից։ Բռնցքամարտիկը մարդկանց խնդրել է հավատարիմ մնալ օլիմպիական սկզբունքներին և կանոնադրությանն ու զերծ մնալ մարզիկներին վիրավորելուց։