Գեղեցկուհի և չեմպիոնուհի Յանա Եգորյան. «Ամուսնանալուց հետո էլ կմնամ Եգորյան» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

10.08.2016, 01:00
Ռիոյի Օլիմպիական խաղերի սուսերամարտի ոսկին նվաճեց հայազգի Յանա Եգորյանը։
Գեղեցկուհի և չեմպիոնուհի Յանա Եգորյան. «Ամուսնանալուց հետո էլ կմնամ Եգորյան» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռիոյի Օլիմպիական խաղերի սուսերամարտի ոսկին նվաճեց գեղեցկուհի Յանա Եգորյանը։ Նա հաղթանակ տարավ աշխարհի ուժեղագույն սուսերամարտիկ Սոֆիա Վելիկայայի նկատմամբ 15:14 հաշվով։

Իր փառահեղ հաղթանակից հետո նա չէր կարողանում կառավարել էմոցիաները։ Ուշքի գալուց հետո նա մոտեցել է Սոֆիա Վելիկայային և ամուր գրկել նրան՝ ականջին շշնջալով «աջակցության և երախտագիտության խոսքեր», ինչպես հետո ինքը խոստովանեց։

Յանան չի թաքցնում, որ շատ բան է սովորել Սոֆիա Վելիկայայից և միշտ ցանկացել է նմանվել նրան։ Այնպես ստացվեց, որ բաղձալի ոսկին Յանան նվաճեց հենց իր կուռքի հետ մենամարտում։

 - рис.1

Յանա Եգորյանը «Ռ-Սպորտին» տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, իրեն ճանաչված է համարում, պատասխանել է, որ «Ես երեկ, այսօր և վաղը լինելու եմ Եգորյան: Այ եթե ամուսնանամ... չնայած ոչ, արդեն հիմա ազգանունս էլ չեմ փոխի, կմնամ Եգորյան»:

 - рис.2

Վերջին չորս տարիների ընթացքում նա հաղթում է Եվրոպայի բոլոր առաջնություններում։ Աշխարհի առաջնության կրկնակի մրցանակակիր է։

 - рис.3

2010 թվականին սուսերամարտիկը նվաճել է պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկին։ Իսկ Ռիոյի հաղթանակի շնորհիվ նա պատմության մեջ մտավ որպես Ռուսաստանը ներկայացնող առաջին օլիմպիական չեմպիոնուհին կանանց և մեծահասակների շրջանում։

 - рис.4

Հուսանք, որ Յանա Եգորյանը Սոֆիա Վելիկայայի հետ ևս մեկ ոսկե մեդալ կնվաճեն Ռիոյի Օլիմպիադայում՝ թիմային մրցումներում։ -0-