«Գահերի խաղը» ֆիլմի դերասանը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել․ նա 501 կգ ծանրաձող է բարձրացրել (ՎԻԴԵՈ)

05.05.2020, 14:19
«Գահերի խաղը» ֆիլմի դերասանը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել․ նա 501 կգ ծանրաձող է բարձրացրել․ ՎԻԴԵՈ
«Գահերի խաղը» ֆիլմի դերասանը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել․ նա 501 կգ ծանրաձող է բարձրացրել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․ /Նովոոստի-Արմենիա/․ Դերասան Հաֆտոր Բերնսոնը, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալի Սարի դերով, ռեկորդ է սահմանել պոկում երկու ձեռքով մրցաձևում։ Դերասանը բարձրացրել է 501 կգ ծանրաձողը և անցել նախորդ լավագույն արդյունքը (500 կգ), որը 2016 թ․ին սահմանել էր բրիտանացի Էդդի Հոլոմը։ Ռեկորդի սահմանման և դրան պատրաստման ընթացքի մասին տեսանյութը տեղադրվել է Բերսոնի YouTube-յան ալիքում։ Այս միասն հայտնում է kinopoisk.ru-ն։

Չնայած ռեկորդ սահմանելու մասին տեսանյութին՝ հայտնի չէ, արդյոք Բերնսոնի ռեկորդը պաշտոնական կհամարվի, թե ոչ։ Ըստ կանոնների՝ ռեկորդը պետք է սահմանվի հատուկ մրցումների շրջանակում, այն ինչ դերասանը 501 կգ բարձրացրել է Իսլանդիայի իր մարզասրահում։

Բերսոնը իսլանդացի ծանրամարտիկ է, «Աշխարհի ամենաուժեղ մարդը» մրցույթների բազմակի մրցանակակիր։ 2015 թ․-ին նա Նորվեգիայում «Աշխարհի ամենաուժեղ վիկինգ» մրցույթում անցել է հազարամյա ռեկորդը, երբ 650 կիլոգրամանոց գերանը հինգ քայլ առաջ է տարել։ Նախորդ ռեկորդը սահմանված է եղել տասներորդ դարի սկզբին Իսպանացի վիկինգ Օրմ Ուժեղի կողմից, ով նավի կայմը երեք քայլ առաջ է տարել, ինչից հետո կոտրել է մեջքը։-0-