«Բորուսիան» համաձայնել է «բաց թողնել» Հենրիխ Մխիթարյանին

06.06.2016, 16:45
Դորտմունդի «Բորուսիա» ակումբը համաձայնել է բաժանվել իր կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից:
«Բորուսիան» համաձայնել է «բաց թողնել» Հենրիխ Մխիթարյանին
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիա» ակումբը համաձայնել է բաժանվել իր կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից, ով հրաժարվել է երկարաձգել գերմանացիների հետ ներկայում գործող պայմանագիրը, հաղորդում է kicker.de-ն:

Ավելի վաղ Իլկայ Գյունդողայի և Մատս Հումելսի տեղափոխումից հետո, «Բորուսիայի» ղեկավարությունը հայտարարել էր, որ չի պատրաստվում բաժանվել իր թիմի առաջատար խաղացողներից մեկից: Այժմ գերմանական ակումբը պատրաստ է քննարկել 27-ամյա Մխիթարյանին վերաբերող առաջարկները, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն դոլար:

Մխիթարյանը մտադիր է մնալ «Բորուսիայում» մինչև պայմանագրի վերջնաժամկետը, որն ավարտվում է 2017 թ.-ի ամռանը: Հայտնի է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են աշխարհի առաջատար ակումբները` «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը» և «Յուվենտուսը»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի լավագույն հարձակվող, ինչպես նաև, խաղացողների քվեարկությամբ` Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ: -0-