431.08
4.38
402.99
-1
Եղանակը Երևանում
Հայ

Արոնյան – Տոպալով հանդիպումը հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում ավարտվեց ոչ-ոքի

21:49
23 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ Մոսկվայում անցկացվող Շախմատի թագի հավակնորդների տասներորդ տուրում:

Խաղաղ արդյունքով են ավարտվել նաև Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Անիշ Գիրի (Հոլանդիա) և Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) – Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) հանդիպումները:

Մրցաշարի ֆավորիտներից մեկը` հնդիկ Վիշվանաթան Անանդն անսպասելիորեն պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:

Մրցաշարային տասն օրերից հետո միանձնյա առաջատարը Կարյակինն է 6 միավորով, նրան չնչին տարբերության հետևում են Արոնյանը, Անանդը և Կարուանան: Գիրին ունի հինգ միավոր, Սվիդլերը` 4.5: Կես միավորով պակաս է հավաքել Նակամուրան, իսկ Տոպալովն ունի 3.5 միավոր:

Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և կեզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

Հավակնորդների մրցաշարի մասնակիցների վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագի համար մրցել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Արոնյանը չորրորդ անգամ է մասնակցում Հավակնորդների մրցաշարին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:14
23 Նոյեմբերի 2023
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը՝ Աշխարհի առաջնության մեդալակիր
16:03
22 Նոյեմբերի 2023
Արաս Օզբիլիսը կառաջադրվի ՀՖՖ նախագահի ընտրություններում
Օզբիլիսը մտադիր է ներդնել ուժերը հայկական ֆուտբոլի զարգացման համար
11:51
21 Նոյեմբերի 2023
Հենրիխ Մխիթարյանը Մեսսիի և Ռոնալդուի հետ միասին ներառվել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում
Հենրիխ Մխիթարյանը Մեսսիի և Ռոնալդուի հետ միասին ներառվել է 34 տարեկաներից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում
09:53
21 Նոյեմբերի 2023
Հայաստանի շախմատի հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում (ՖՈՏՈ)
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տարավ աշխարհի լավագույն շախմատիստներից մեկի՝ Մայքլ Ադամսի նկատմամբ
21:15
20 Նոյեմբերի 2023
Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի մարզիկները 18 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Ֆեդերացիայի պատանի մարզիկները հոկտեմբերի վերջին Մյունխենում մասնակցել են Սպորտային կարատեի միջազգային ասոցիացիայի աշխարհի առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալ նվաճել
22:21
18 Նոյեմբերի 2023
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուելսի թիմի հետ Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում
Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Ուելսի թիմի հետ
19:37
17 Նոյեմբերի 2023
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
14:50
10 Նոյեմբերի 2023
Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
11:04
10 Նոյեմբերի 2023
Երևանում մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Երևանում մեկնարկում էր Սամբոյի աշխարհի առաջնությունը, Հայաստանը ներկայացված է 21 մարզիկներով
21:15
07 Նոյեմբերի 2023
ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի․ հայտնի է ընտրության օրը
ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի․ հայտնի է ընտրության օրը
21:15
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում
10:28
01 Նոյեմբերի 2023
Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին (ՎԻԴԵՈ)
Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին․ ՎԻԴԵՈ