«Արարատ 73»–ի չեմպիոններին նվիրված քանդակ է բացվել Երևանում
10.10.2016,
18:59
«Արարատ 73» ֆուտբոլային թիմի չեմպիոններին նվիրված քանդակ է բացվել Երևանում` «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Արարատ 73» ֆուտբոլային թիմի չեմպիոններին նվիրված քանդակ է բացվել Երևանում` «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ Քանդակը բացելու պատիվը տրվել է հայտնի ակումբի հաղթող վետերաններին։

Քանդակի անսամբլն ընդգրկում է ֆուտբոլիստների արձանները և «Հաղթանակի» խորհրդանշական գավաթը։ Հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակների խմբի ղեկավարը` Արմեն Սամվելյանը։

Հայկական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբը` Երևանի «Արարատը», 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն էր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր։ Հաջողությամբ հանդես է եկել եվրամրցաշարերում։ -0-