Առաջին անգամ Հայաստանում` «Snowland 2016» փառատոն

18.02.2016, 16:31
Ամբողջ աշխարհից ժամանած դահուկորդներ և սնոուբորդիստներ կմասնակցեն «Snowland 2016» առաջին փառատոնին:
Առաջին անգամ Հայաստանում` «Snowland 2016» փառատոն
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամբողջ աշխարհից ժամանած դահուկորդներ և սնոուբորդիստներ կմասնակցեն «Snowland 2016» առաջին փառատոնին, հայտնում է travel-armenia.ru–ն։

Ծավալուն մարզաժամանցային փառատոնը կանցկացվի փետրվարի 26–ին և 27–ին Ծաղկաձորում։

Միջոցառումը կանցկացվի երկու փուլով` Freeride (փետրվարի 26)` սնոուբորդով և լեռնադահուկներով սահում մարզուղուց դուրս պրոֆեսիոնալ մարզիկների և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի անդամների մասնակցությամբ և դահուկորդների ու սնոուբորդիստների սիրողական մրցում «Մեծ սլալոմ» մարզաձևում (փետրվարի 27)։

Մրցումների գնահատման համակարգը կհամապատասխանի համաշխարհային չափանիշների։ Հաղթողներին կհանձնվեն մրցանակներ փառատոնի հովանավորներից։

Փառատոնին կմասնակցեն Հայաստանի և այլ երկրների ավելի քան 100 դահուկորդների և սնոուբորդիստներ։

«Snowland 2016» ժամանցային ծրագիրը թույլ կտա հանգստավայրի հանգստացողներին և բոլոր շահագրգիռ անձանց ընկղմվել փառատոնի մթնոլորտի մեջ։ Փառատոնին կարելի է մասնակցել և որպես «Հյուր», և որպես «Մասնակից»»,– ասվում է հաղորդման մեջ։

Միջոցառման կազմակերպիչներն են` Bliss Events ընկերության ղեկավարները, ովքեր ծրագրում են միջոցառումն ամենամյա դարձնել, ինչը կնպաստի տվյալ մարզաձևերի և զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում։

Փառատոնն անցկացվում է «Հայաստանի լեռնային սպորտի ֆեդերացիայի» հետ համատեղ` Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ։ -0-