Երևանում մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

10.11.2023, 11:04
Երևանում մեկնարկում էր Սամբոյի աշխարհի առաջնությունը, Հայաստանը ներկայացված է 21 մարզիկներով
Երևանում մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում նոյեմբերի 10–12–ը կանցկացվի Սամբոյի աշխարհի առաջնությունը։

«Առաջնությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 600 հյուրեր, որոնցից 360-ը՝ մարզիկնե, մնացածների թվում են մարզիչներ, սպորտային բժիշկներ, VIP հյուրեր»,- «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի համակարգող Շուշանիկ Հակոբյանը։

Նրա խոսքով, սամբոյի և մարտական սամբոյի մրցումներում Հայաստանը ներկայացված է 21 մարզիկներով, որոնցից երեքը FIAS-ի (ՍԱՄԲՈ միջազգային ֆեդերացիա) դրոշի ներքո են՝ որպես արցախցի փախստականներ։

Բացման արարողությունը և բոլոր մենամարտերը տեղի կունենան Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Աշխարհի առաջնության խորհրդանիշ է ընտրվել Տարու անունով արջի քոթոթը, ըստ առասպելների՝ նա հսկում էր «Արջի աղբյուր» լիճը, որն ուներ բուժիչ ուժ։–0–

 - рис.1