554.01
6.88
476.94
+13
Եղանակը Երևանում
Հայ

Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին, ի՞նչ է խոստացել ընդդիմադիրը գրոսմայստերին

20:25
04 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է գրոսմայստեր Լևոն Արոնյանին` խնդրելով չհեռանալ Հայաստանից։

Փետրվարի 26–ին Արոնյանը հայտնել է, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից և այլևս հանդես չի գալու հայկական դրոշի ներքո։

Մանուկյանը նշել է, որ ցավով է կարդացել Արոնյանի վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված:

Загружается новость ... "Лево"

«Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ: Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը», – հայտարարել է Մանուկյանը։

Նա հավաստիացրել է, որ ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն։

«Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում», – ընդգծել է Մանուկյանը։

Նա դիմել է գրոսմայստերին` խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու իր որոշումը:

«Պատրաստ եմ նաև հանդիպել Ձեզ և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը», – ասել է Մանուկյանը։–0–


Partners News
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:23
05 Հոկտեմբերի 2021
Հայաստանի երիտասարդական թիմը մեդալային հաշվարկում առաջինն է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի երիտասարդական թիմը մեդալային հաշվարկում առաջինն է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  
11:40
27 Սեպտեմբերի 2021
Մոուրինյուն վիճել է լրագրողների հետ և ժամանկից շուտ լքել մամուլի ասուլիսը
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն  վիճել է լրագրողների հետ և ժամանկից շուտ լքել մամուլի ասուլիսը
23:19
19 Սեպտեմբերի 2021
Հայ բռնցքամարտիկը 3։2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ալիևին Բանակայինների աշխարհի առաջնությունում (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը տապալեց ադրբեջանցի Ալիևին` ստիպելով գլխիկոր հեռանալ ռինգից.ՎԻԴԵՈ
13:35
09 Սեպտեմբերի 2021
«Շիրակ» ՖԱ–ի ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանի մոտ գրանցվել է դրական դինամիկա.նա կոմայի մեջ էր
«Շիրակ» ՖԱ–ի ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանի մոտ գրանցվել է դրական դինամիկա.նա կոմայի մեջ էր
22:28
08 Սեպտեմբերի 2021
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր խմբի հետնապահ Լիխտենշտեյնին
11:08
06 Սեպտեմբերի 2021
Խոակին Կապառոսը մեկնաբանել է Գերմանիա–Հայաստան խաղը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Գերմանիա–Հայաստան հանդիպումը, որի արդյունքում Հայաստանը պարտություն կրեց 6։0 հաշվով
23:41
01 Սեպտեմբերի 2021
«Կապառոսն ընտիր մարզիչ է»․Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը (ՎԻԴԵՈ)
«Կապառոսն ընտիր մարզիչ է»․Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը.ՎԻԴԵՈ
12:41
31 Օգոստոսի 2021
Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ խաղից առաջ ասուլիս կտան Կապառոսն ու Հենրիխ Մխիթարյանը
Կապառոսն ու Հենրիխ Մխիթարյանը ասուլիս կտան Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ խաղից առաջ
12:36
27 Օգոստոսի 2021
Ռոնալդուն հեռանում է «Յուվենտուսից»
Ռոնալդուն հեռանում է «Յուվենտուսից», իսկ ո՞ր ակումբն է գնում
14:44
25 Օգոստոսի 2021
Կապառոսը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը,Մխիթարյանը հայտավորված է
Կապառոսը հրապարակել է ֆուտբոլի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը,Մխիթարյանը հայտավորված է
15:10
22 Օգոստոսի 2021
Գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը հռչակվել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն՝ առաջ անցնելով թուրք մրցակիցներից (ՎԻԴԵՈ)
Գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը հռչակվել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն՝ առաջ անցնելով թուրք մրցակիցներից.ՎԻԴԵՈ
19:28
20 Օգոստոսի 2021
Հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունի
Հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունի