438.03
4.45
404.16
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ուգանդացի ծանրորդը փախել է Տոկիոյի օլիմպիական բազայից՝ լավ կյանքի հույսով, բայց նրան հայտնաբերել են

12:25
23 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Օլիմպիական խաղերը պաշտոնապես կմեկնարկեն հուլիսի 23-ին, բայց որոշ մարզաձևերի մրցումներ արդեն իսկ սկսվել են, սակայն Ուգանդան ներկայացնող ծանրորդ Ջուլիուս Սեկիտոլեկոյի համար այս խաղերն արդեն ավարտված են. նրան արտաքսել են հայրենիք՝ օլիմպիական բազայից փախչելու համար, հաղորդում է armsport-ը:

Ջուլիուսը հանդես է գալիս մինչև 67 կգ քաշային կարգում, նա Աֆրիկայի վերջին առաջնության մեդալակիր է: Սեկիտոլեկոն 20 տարեկան է, նա ՕԽ-ում ընդգրկված է եղել Ուգանդայի պահեստայինների թիմում:

Հունիսի 19-ին Սեկիտոլեկոն իր երկրի հավաքականի կազմում ժամանել է Ճապոնիա, բայց հետո նրան հեռացրել են թիմի՝ց համաշխարհային վարկանիշի նվազման պատճառով: Նա և իր մարզիչը պետք է հուլիսի 20-ին վերադառնային Ուգանդա, սակայն Սեկիտոլեկոն չի ցանկացել վերադառնալ հայրենիք:

Բժշկական շտաբի անդամները, ովքեր ցանկացել են Ուգանդայի հավաքականի անդամների հետ կորոնավիրուսի թեստավորում իրականացնել, Ջուլիուսի սենյակում գրություն են հայտնաբերել: Մարզիկը գրել է, որ ինքը չի ցանկանում վերադառնալ Ուգանդա՝ երկրում տիրող վատ կենսամակարդակի պատճառով, և մտադիր է նոր աշխատանք գտնել Ճապոնիայում: Իսկ իր իրերը խնդրել է փոխանցել իր կնոջը, որը մնացել է Ուգանդայում:

Այդ օրը մարզիկը պատասխանել է Ուգանդայի ներկայացուցիչներից մեկի հեռախոսազանգին, բայց ասել է, որ չի կարող խոսել ու անջատել է զանգը:

Արդեն հուլիսի 16-ին ծանրորդի նկատմամբ խետախուզում է հայտարարվել:

Ոստիկանությունն անմիջապես սկսել է ծանրորդի որոնման աշխատանքները: Հուլիսի 20-ին նրան գտել են Միե պրեֆեկտուրայում, որտեղ ապրում է մոտ 150 փախստական Ուգանդայից: Դրանից մեկ օր առաջ մարզիկին նկատել են տեղի կայարանի տեսախցիկներով:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ջուլիուսը գնացքի տոմս է գնել դեպի Նագոյու. մոտ 200 կմ հեռավորությամբ այն քաղաքից, որտեղ մարզվում է նրա հավաքականը:

«Ես դեպի Նագոյու գնացքի տոմս եմ գնել իմ սեփական միջոցներով, հանգրվանել էի կայարանի մոտակա հյուրանոցներից մեկում: Արդեն քաղաքում ես կապ էի հաստատել ինձ ծանոթ ուգանդացիներից մեկի հետ, ով ինձ օգնում էր: Երբ իմացա, որ ինձ փնտրում է ոստիկանությունը, թաքնվեցի մեկ այլ տեղում: Ես պարզապես չէի ցանկանում տուն վերադառնալ»,- խոստովանել է մարզիկը բերման ենթարկվելիս:

Ջուլիուսը չի ընդդիմացել, այլ միայն լաց է եղել:

Հիմա նրան կարտաքսեն հայրենիք:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»