Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար

02.12.2022, 16:31
Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 1-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Դրամապանակում 3000 դոլար և բանկային քարտեր կային:

Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ դրամապանակը գողացել էր տաքսու 44-ամյա վարորդը:

Նա Շինարարների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին:

Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:-0-