412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը FIFA–ի նախագահի հետ քննարկել է միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը

15:30
15 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, ով մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետը ողջունել է պարոն Ինֆանտինոյի այցը մեր երկիր և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, ինչը վկայում է ՖԻՖԱ-ՀՖՖ արդյունավետ համագործակցության մասին:

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նկատել է, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ:

«Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական, սոցիալական, մշակութային մեծ կարևորություն: Կառավարությունն արմատական բարեփոխում է նախաձեռնել առողջ ապրելակերպի ոլորտում և կարևորում է ՖԻՖԱ-ի ու միջազգային մյուս գործընկերների հետ գործակցությունը», - ընդգծել է ՀՀ վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով: Ջաննի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին:

Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում: ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները:

Երկուստեք վերահաստատվել է գործընկերության ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծվել է ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն, հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կարևոր ներդրումն այդ գործում:

Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում