Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալ է նվաճել, Հարություն Մերդինյանը դարձել է արծաթե մեդալակիր

20.03.2022, 13:13

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ 

Загружается новость ... "Лево"

Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.800 միավոր և հաղթող ճանաչվել։ 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալակիր է դարձել նժույգթափերի վարժությունում։ 

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ կմասնակցի հենացատկի, ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։ 

Հայաստանի թիմին աշխարհի գավաթի եզրափակչում աջակցել են հայ համայնքի ներկայացուցիչները՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի գլխավորությամբ։-0-