Մալխաս Ամոյանը նվաճել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը

26.04.2021, 09:57
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Մալխաս Ամոյանը նվաճել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Լեհաստանում անցկացվող եզրափակչում Ամոյանը 1։4 հաշվով զիջեց Վրաստանը ներկայացնող Շմազի Բոլկվաձեին։

Ամոյանը քառորդ եզրափակչում 5։0 հաշվով հաղթեց Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6։0 հաշվով առավելության հասավ լեհ Ռոման Պաչուրկովսկու նկատմամբ։–0–