Մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն

29.12.2022, 23:09
Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն
Մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի դուստրը Քելլի Նասիմենտուն Instagram-ի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պելեն 83 տարեկան էր:

«Մենք անսահման սիրում եք քեզ: Հանգչիր խաղաղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

2021թ.-ի սեպտեմբերին Պելեն վիրահատվեց, բժիշկները հեռացրեցին հաստ աղիի ուռուցք: 2022թ.-ի նոյեմբերի վերջին ֆուտբոլիստը հոսպիտալացվեց, դեկտեմբերի 22-ին բժիշկները հայտնեցին, որ Պելեի մոտ գրանցվում է ուռուցքային հիվանդության բացասական դինամիկա, ինչի կապակցությամբ պահանջվում է ավելի ինտենսիվ խնամք երիկամային և սրտային դիսֆունկցիայի պատճառով:-0-