Քոչարի՞, թե՞ մարզման ձև. ի՞նչ է պատկերված Օբամեյանգի հրապարակած լուսանկարում (ՎԻԴԵՈ)

29.05.2019, 13:56
Քոչարի՞, թե՞ մարզման ձև. ի՞նչ է պատկերված Օբամեյանգի հրապարակած լուսանկարում:
Քոչարի՞, թե՞ մարզման ձև. ի՞նչ է պատկերված Օբամեյանգի հրապարակած լուսանկարում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր «Արսենալի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգի հրապարակած լուսանկարը մեծ աղմուկ և իրարանցում առաջացրեց սոցցանցերում։

Загружается новость ... "Лево"

Օբամեյանգն Instagram-ի Stories–ում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են թիմի խաղացողները մարզադաշտում կանգնել շրջանաձև դիրքով` ձեռք ձեռքի բռնած, որը շատ նման է քոչարի պարին։

Սոցցանցերում հրապարակած լուսանկարում երևում է գրառում` «Kochari in Baku for Mkhitaryan» (Քոչարի Բաքվում` Մխիթարյանի համար), սակայն այս պահին ֆուտբոլիստի Stories–ում լուսանկարը հրապարակված է առանց գրառման։

Միաժամանակ շատերը նշում են, որ այդ դիրքը ոչ թե քոչարի է, այլ պարզապես մարզման ձև։ Թե ին՞չ է իրականում պատկերված. այս հարցի պատասխանը գիտի միայն Օբամեյանգը։–0–

Դիտել 6 րոպե 35 վայրկյանից