«Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է նոր գլխավոր մարզչի մի քանի տարբերակ

15.02.2019, 20:39
«Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է նոր գլխավոր մարզչի մի քանի տարբերակ:
«Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է նոր գլխավոր մարզչի մի քանի տարբերակ

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է նոր գլխավոր մարզչի մի քանի տարբերակ:

Թուրինցիների ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է կորցնել աշխատանքը, եթե «ծեր սինյորան» դուրս չգա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Загружается новость ... "Лево"

1/8 եզրափակչում նրանց մրցակիցը «Աթլետիկոն» է, գրում է armsport–ը` հղում անելով Tuttosport–ին։

Թուրինյան ակումբի ցուցակում են «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպը, Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Դիդյե Դեշամը և «Ռեալի» հետ ֆանտաստիկ հաջողության հասած Զինեդին Զիդանը:

Դեշամը նախկինում գխավորել է «Յուվենտուսը» 2006-2007 թվականներին: Զիդանն էլ ժամանակին պաշտպանել է թուրինցիների գույները` 1996-2001 թվականներին:–0–