Հենրիխ Մխիթարյանն Իտալիայում 7 լավագույն ազատ գործակալներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Իտալիայի առաջնության 2020/21թթ.–ի սեզոնի արդյունքում, որն ավարտվում է հունիսի 30–ին, շատ ֆուտբոլիստների մոտ ավարտվում են պայմանագրերն ակումբների հետ։
Eurosport.ru –ն առանձնացրել է 7 ամենապահանջված ֆուտբոլիստներին, որոնք սեզոնի կեսերին կդառնան ազատ գործակալներ և կտեղափոխվեն նոր թիմեր 0 եվրոյով։ Նրանց թվում է «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Ինչպես գրում է հրատարակությունը, Մխիթարյանի համար շատ անսպասելի էր, որ հաջորդ ամռանից Ժոզե Մոուրինյոն նշանակվելու է «Ռոմայի» գլխավոր մարզիչ։ Մոուրինյոյի պատճառով Մխիթարյանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից», նա ոչ մի կերպ չի ներառվում Ժոզեի սխեմաների մեջ, բայց անցկացնում է հաջող սեզոն։
Հենրիխը չորրորդն է ակումբի ֆինանսական մասով, և մնացած ընկերություններին ավելի դժվար է կրկնել 32–ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը, որը ստանում է 3,5մլն եվրո աշխատավարձ։ Կարծես «Յուվենտուսն» էլ է հետաքրքրված, բայց այլ թեկնածուների մասին տեղեկություններ չկան։–0–