«Հայրիկիս կողմից հայ եմ». գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ուզում է հաղթանակներ տոնել` Հայաստանի և Արցախի պատվին (ՎԻԴԵՈ)

27.12.2021, 11:59
«Հայրիկիս կողմից հայ եմ». գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ուզում է հաղթանակներ տոնել` Հայաստանի և Արցախի պատվին. ՎԻԴԵՈ
«Հայրիկիս կողմից հայ եմ». գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ուզում է հաղթանակներ տոնել` Հայաստանի և Արցախի պատվին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Էթերի Տուտբերիձեի խմբի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը մեկնաբանել է իր փայլում ելույթը Կրասնոյարսկում անցկացված Ռուսաստանի առաջնությունում, գրում է www.sport-express.ru–ը։

«Իմ ազատ ոճի ծրագրի երաժշտության հեղինակը հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանն է, ես էլ եմ հայ հայրիկիս կողմից։ Վերջերս Հայաստանը պատերազմում պարտվեց Ադրբեջանին և տվեց Արցախը, այն փոխանցվեց Ադրբեջանին։ Ինձ համար շատ կարևոր է ծրագրիս ժամանակ ոգևորել իմ ժողովրդին, որի արյունը հոսում է իմ երակներում, և որ Արցախը վերադառնա Հայաստանին։ Ես, ցավոք, Արցախում չեմ եղել, բայց ուզում եմ սառույցի վրա հաղթանակ տանել` իմ երկրի պատվին։ Բացի այդ, վերջերս մահացավ իմ հայ տատիկը։ Դա էլ է ինձ համար կարևոր։ Ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե ինչ լավ ծրագիր է մշակել Դանիիլ Գլեյխենգաուզը, ինչ լավ է այն ինձ մոտ ստացվում», – նշել է Պետրոսյանը։

Ադելիան մրցումների արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ազատ ոճի ծրագրում նա հանդես է եկել «Արցախ» ստեղծագործության ներքո, որը խորհրդանշում է ղարաբաղյան պայքարը։–0–