-8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի երիտասարդական թիմը մեդալային հաշվարկում առաջինն է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

12:23
05 Հոկտեմբերի 2021
© Լուսանկարը՝ armnoc.am

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամփոփվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Հայաստանը մեդալային հաշվարկում առաջին տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի թիմն առաջնության եզրագիծը հատել է 9 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներով:

20 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտ՝ 230 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, երկամարտ՝ 216 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ, երկամարտ՝ 202 կգ), մինչև 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցմամբ ոսկե մեդալակիր են դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, երկամարտ՝ 360 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ՝ 383 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ, երկամարտ՝ 447 կգ): Մ-23 տղամարդկանց 96 կգ քաշային կարգում արծաթե մեդալներ են շահել Արա Ավագյանը (երկամարտ՝ 363 կգ), Մ-20 տղամարդկանց 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (երկամարտ՝ 328 կգ), բրոնզե մեդալաներ են տուն բերել Պետրոս Պետրոսյանը (102 կգ, երկամարտ՝ 349 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 202 կգ):

Ծանրորդ Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ +109 կգ քաշայինների պայքարում: 22-ամյա ծանրորդը 447 կգ արդյունքով երկամարտում նվաճել է մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241)՝ այդ տարիքային խմբում սահմանելով Եվրոպայի երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:12
23 Հունվարի 2022
Բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental-ի տիտղոսակիր
Բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental-ի տիտղոսակիր
11:23
21 Հունվարի 2022
NBA-ի հայազգի մարզիչը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը (ՖՈՏՈ)
NBA-ի հայազգի մարզիչը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը. ՖՈՏՈ
10:50
18 Հունվարի 2022
FIFA. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը
Ցյուրիխում կայացել է FIFA-ի ամենամյա մրցանակաբաշխությունը
11:52
14 Հունվարի 2022
Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 93 տարեկանում էլ մարզվում է (ՎԻԴԵՈ)
Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 93 տարեկանում էլ մարզվում է. ՎԻԴԵՈ
22:07
10 Հունվարի 2022
Հայտնի է 26-ամյա բռնցքամարտիկ Արեստ Սահակյանի մահվան պատճառը
Հայտնի է 26-ամյա բռնցքամարտիկ Արեստ Սահակյանի մահվան պատճառը
21:39
08 Հունվարի 2022
Բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է ռինգում ստացած հարվածից հետո
Բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է ռինգում ստացած հարվածից հետո
15:54
28 Դեկտեմբերի 2021
Հայտնի է Հայաստանի 2021թ.–ի լավագույն ֆուտբոլիստը, և դա Մխիթարյանը չէ (ՖՈՏՈ)
Հայտնի է Հայաստանի 2021թ.–ի լավագույն ֆուտբոլիստը, և դա Մխիթարյանը չէ. ՖՈՏՈ
11:59
27 Դեկտեմբերի 2021
«Հայրիկիս կողմից հայ եմ». գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ուզում է հաղթանակներ տոնել` Հայաստանի և Արցախի պատվին (ՎԻԴԵՈ)
«Հայրիկիս կողմից հայ եմ». գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ուզում է հաղթանակներ տոնել` Հայաստանի և Արցախի պատվին. ՎԻԴԵՈ
14:25
15 Դեկտեմբերի 2021
Հայաստանում կայացած՝ բոդիբիլդինգի միջազգային առաջնության բացարձակ չեմպիոն դարձավ Առաքել Ջեյրանյանը
Հայաստանում կայացած՝ բոդիբիլդինգի միջազգային առաջնության բացարձակ չեմպիոն դարձավ Առաքել Ջեյրանյանը
13:37
01 Դեկտեմբերի 2021
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում մեկնարկած Հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը
10:09
01 Դեկտեմբերի 2021
Լևոն Արոնյանն այսօրվանից հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո
Լևոն Արոնյանն այսօրվանից հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո
20:58
30 Նոյեմբերի 2021
Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումն անավարտ մնաց մառախուղի պատճառով (ՖՈՏՈ)
Երևանում անցկացվող հանդիպումն անավարտ մնաց։ Հանդիպումն ընդհատվեց 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր.ՖՈՏՈ