Հայ պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է Հունգարիայի առաջատար ակումբներից մեկը
25.01.2025,
20:12
Տրանսֆերի գումարը կազմել է 1 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է նոր ակումբ, նա հանդես կգա հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»-ում » (Puskás Akadémia)։
20-ամյա Հարությունյանի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Ակումբի մամուլի ծառայությունը պայմանագրի այլ մանրամասներ չի հայտնել։
Transfermarkt-ի հաղորդմամբ՝ տրանսֆերի գումարը կազմել է 1 մլն եվրո + հաջորդ գործարքի 20%-ը։
«Puskás Akadémia»–ն գլխավորում է Հունգարիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Ռուսական «Կրասնոդարի» ակադեմիայի սան Գեորգի Հարությունյանը հիմնական թիմի կազմում մասնակցել է 20 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ։