ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը
01.12.2021,
13:37
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում մեկնարկած Հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Պայքարի դուրս եկած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը մեդալների են արժանացել ձախ ձեռքով մրցումներում։
Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը հերթական անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ ՎՎՖՍՀՄ դասակարգումում (նստած` վերին վերջույթի ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ)։
Ոսկե մեդալ է նվաճել նաև Նաիրա Մեսրոպյանը՝ +65 քաշային կարգում ՖՍՀՄ (ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ) դասակարգումով։
Բրոնզե մեդալներին են արժանացել Մարինե Մկրտչյանը՝ կանգնած մինչև 24 տարեկան ՖՍՀՄ (ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ) դասակարգումով, և Ալեքսանդր Մովսեսյանը՝ կանգնած 70 կգ ԼԽՄ (լսողական խանգարումով մարզիկներ) դասակարգումով։
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականը, որն աշխարհի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մրցավայր է մեկնել 8 մարզիկով։
Հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։–0–