415.57
6.98
409.43
+26
Եղանակը Երևանում
Հայ

ՀՖՖ նախագահը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հավաքականի նախորդ 2 խաղերում

13:00
10 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Շանթ TV-ի «Հեռանկար» հաղորդման հյուրն էր։

ՀՖՖ նախագահը խոսել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ նախորդ 2 խաղերում բացակայության մասին, հաղորդում է armsport–ը։

«Ասեմ, որ այս հարցը բացարձակապես մարզական տիրույթում է։ Մենք շատ թափանցիկ ներկայացրել ենք Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի միջև խոսակցությունը։ Մենք գիտենք այնքան, որքան ներկայացրել ենք։ Մխիթարյանն ասել է, որ ինքը 100 տոկոսով պատրաստ չէ խաղերին։ Մարզիչը ասել է, որ հարգում է նրա որոշումը ու սպասում է նրան հոկտեմբերին։ Կարծում եմ՝ ընկերական խաղերը մարզավիճակի որոշման համար չափորոշիչ չեն («Ռոմայի» ընկերական խաղերը/խմբ․)։ Նա ասել է, որ անպայման միանալու է Հայաստանի հավաքականին հոկտեմբերին։ Էստոնիայի դեմ խաղից հետո Մխիթարյանը շնորհավորել է Կապառոսին առաջին հաղթանակի կապակցությամբ ու վերահաստատել, որ հոկտեմբերին միանալու է թիմին»։


Մելիքբեկյանը անդրադարձել է նաև այն քննարկումներին, թե իբր Մխիթարյանի չհրավիրվելու պատճառն այն է, որ ՀՖՖ նոր գործկոմի կազմում չի ընտրվել Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշճյանը։

«Նորից եմ կրկնում, այս հարցը մարզական տիրույթում է և ոչ թե քաղաքական տիրույթում։ Հենրիխ Մխիթարյանը ինձ երբևէ նման բան չի ասել։ Նա երբևէ հանրային նման հայտարարություն չի արել։ Մխիթարյանը խոսում է ֆուտբոլի մասին Խոակին Կապառոսի հետ։ Ես՝ որպես ՀՖՖ նախագահ, որդեգրել եմ քաղաքականություն չխառնվել մարզական գործերին։ Դրա համար կա գլխավոր մարզիչ ու գլխավոր մարզիչն է որոշում կազմը, խոսում ֆուտբոլիստների հետ։ Ես հավատում եմ Հայաստանի հավաքականի ավագին, այլապես նա այլ բացատրություն կտար»,-ասել է Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի՝ Ազգերի լիգայի մեկնարկային 2 տուրերի խաղերին չէր հրավիրվել սեփական ցանկությամբ։ Նա պատճառաբանել էր, որ լավ մարզավիճակում չէ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:10
21 Հուլիսի 2022
Ըմբիշ Արման Անդրեասյանը` Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Արման Անդրեասյանը` Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող. ՎԻԴԵՈ
11:18
14 Հուլիսի 2022
Ֆանտաստիկ խաղ. «Փյունիկն» արտագնա խաղում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ
Ֆանտաստիկ խաղ. «Փյունիկն» արտագնա խաղում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ
12:35
11 Հուլիսի 2022
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը
12:25
06 Հուլիսի 2022
Հայ մարզիկները 7 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթում (ՖՈՏՈ)
Հայ մարզիկները 7 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթում. ՖՈՏՈ
11:28
04 Հուլիսի 2022
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն է
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն է
12:48
03 Հուլիսի 2022
Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ
Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը նվաճել են Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալ
13:11
20 Հունիսի 2022
Հայտնի է, թե երբ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» խաղացող
Հայտնի է, թե երբ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» խաղացող
15:30
15 Հունիսի 2022
Փաշինյանը FIFA–ի նախագահի հետ քննարկել է միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը
Փաշինյանը FIFA–ի նախագահի հետ քննարկել է միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը
18:03
13 Հունիսի 2022
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն Հայաստան
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն Հայաստան
17:56
04 Հունիսի 2022
Հայկական ֆուտբոլի լեգենդները վերադառնում են. Հայաստանի և Վրաստանի հավաքականները Երևանում կանցկացնեն հրաժեշտի հանդիպում
Հայկական ֆուտբոլի լեգենդները վերադառնում են. Հայաստանի և Վրաստանի հավաքականները Երևանում կանցկացնեն հրաժեշտի հանդիպում
09:48
02 Հունիսի 2022
Ռաֆիկ Հարությունյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Ռաֆիկ Հարությունյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
19:41
31 Մայիսի 2022
Հայ գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հաղթել է Աբի Դաբիում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հաղթել է Աբի Դաբիում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում. ՖՈՏՈ