Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը

11.07.2022, 12:35
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Լևոն Արոնյանի նման ներկայացնում է ԱՄՆ–ն, հաղորդում է chess-news–ը։

Ինչպես նշվում է Facebook–յան էջում, Հակոբյանը հուլիսի 7–ին սկսել է հանդես գալ ԱՄՆ–ի վետերանների առաջնությունում, որտեղ նա առաջատարն է` ինչպես վարկանիշով, այնպես էլ տարիքով։ Նրա մրցակիցներն են Ալեքսանդր Շաբալովը, Լարի Քրիստիանսենը, Գեորգի Կայդանովը, Իգոր Նովիկովը, Մաքսիմ Դլուգին, Ժոել Բենջամինը, Նիկ դե Ֆիրմիանը, Իգոր Խմելնիցկին, Դմիտրի Գուրևիչը։

Նշենք, որ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2021թ.–ի դեկտեմբերի 1–ից հանդես է գալիս ԱՄՆ–ի դրոշի ներքո։ Գրոսմայստերը նշել էր, որ սպորտային քաղաքացիության փոփոխության պատճառը «պետության բացարձակ անտարբերությունն է հայկական շախմատի նկատմամբ»։–0–