431.08
4.38
402.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

FIFA. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

10:50
18 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ցյուրիխում կայացել է FIFA-ի ամենամյա մրցանակաբաշխությունը: Ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների և մարզական լրագրողների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել մի քանի անվանակարգերի հաղթողները: Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում հաղթող դարձավ «Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հաղորդում է armport–ը:

Լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն էին Կարիմ Բենզեման («Ռեալ»), Քևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա», Դորտմունդ), Ժորժինյոն, Նգոլո Կանտեն (երկուսն էլ՝ «Չելսի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսսին, Նեյմարը (երեքն էլ՝ ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»):

Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որն «ազնվականների» ղեկին նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը։

Լավագույնի թեկնածուներն էին Անտոնիո Կոնտեն («Տոտենհեմ»), Հանս-Դիտեր Ֆլիկը (Գերմանիայի հավաքական), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտո Մանչինին (Իտալիայի հավաքական), Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո») և Թոմաս Տուխելը («Չելսի»):–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:14
23 Նոյեմբերի 2023
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը՝ Աշխարհի առաջնության մեդալակիր
16:03
22 Նոյեմբերի 2023
Արաս Օզբիլիսը կառաջադրվի ՀՖՖ նախագահի ընտրություններում
Օզբիլիսը մտադիր է ներդնել ուժերը հայկական ֆուտբոլի զարգացման համար
11:51
21 Նոյեմբերի 2023
Հենրիխ Մխիթարյանը Մեսսիի և Ռոնալդուի հետ միասին ներառվել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում
Հենրիխ Մխիթարյանը Մեսսիի և Ռոնալդուի հետ միասին ներառվել է 34 տարեկաներից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում
09:53
21 Նոյեմբերի 2023
Հայաստանի շախմատի հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում (ՖՈՏՈ)
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տարավ աշխարհի լավագույն շախմատիստներից մեկի՝ Մայքլ Ադամսի նկատմամբ
21:15
20 Նոյեմբերի 2023
Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի մարզիկները 18 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Ֆեդերացիայի պատանի մարզիկները հոկտեմբերի վերջին Մյունխենում մասնակցել են Սպորտային կարատեի միջազգային ասոցիացիայի աշխարհի առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալ նվաճել
22:21
18 Նոյեմբերի 2023
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուելսի թիմի հետ Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում
Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Ուելսի թիմի հետ
19:37
17 Նոյեմբերի 2023
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
14:50
10 Նոյեմբերի 2023
Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
11:04
10 Նոյեմբերի 2023
Երևանում մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Երևանում մեկնարկում էր Սամբոյի աշխարհի առաջնությունը, Հայաստանը ներկայացված է 21 մարզիկներով
21:15
07 Նոյեմբերի 2023
ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի․ հայտնի է ընտրության օրը
ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի․ հայտնի է ընտրության օրը
21:15
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում
10:28
01 Նոյեմբերի 2023
Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին (ՎԻԴԵՈ)
Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին․ ՎԻԴԵՈ