Արթուր Ալեքսանյանը 7։1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում (ՎԻԴԵՈ)

11.02.2020, 18:29
Ջախջախիչ հաղթանակ.Արթուր Ալեքսանյանը 7։1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում. ՎԻԴԵՈ
Արթուր Ալեքսանյանը 7։1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսասնյանը վստահ հաղթանակ է տարել մեկնարկում` 1/8 եզրափակչում 7:1 հաշվով առավելության հասնելով թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ, հաղորդում է armsport–ը:

Ալեքսանյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Նշենք` հաղթանակով է մեկնարկել նաև 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը: Նա որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիշինին:

Քառորդ եզրափակչում նա կմրցի իտալացի Չիրո Ռուսոյի հետ:–0–