Արման Ծառուկյանը հրաժարվել է Մախաչևի դեմ մենամարտից․ ի՞նչ է պատահել
17.01.2025,
22:39
Արման Ծառուկյանը հրաժարվել է Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուս մարտիկների հայտնի մենեջեր Ազամատ Բոստանովը Sport24-ին հայտնել է, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից, հաղորդում է sport24.ru–ն։
«Ես հաստատ գիտեմ, որ Արմանը դուրս է գալիս Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից։ Մեջքի վնասվածքը սրվել է։ Անկեղծ ասած՝ Իսլամի համար փոխարինողի մասին տեղեկություն չունեմ։ Բայց Ծառուկյանը վաղը հաստատ չի մենամարտի»,- ասել է Բոստանովը։
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։
Մախաչև-Ծառուկյան տիտղոսային մենամարտը պետք է տեղի դառնար UFC 311 մրցաշարի գլխավոր իրադարձությունըԼ Այն պետք է կայանար Լոս Անջելեսում հունվարի 19–ին։