Ծառուկյան VS Մախաչև․ բուքմեյքերները նշել են UFC գոտու մենամարտի ֆավորիտին
14.01.2025,
16:39
Բուքմեյքերները կիսվել են իրենց կանխատեսումներով Արման Ծառուկյանի և թեթև քաշային կարգում UFC գոտու ներկայիս սեփականատեր Իսլամ Մախաչևի մենամարտի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Բուքմեյքերները կիսվել են իրենց կանխատեսումներով Արման Ծառուկյանի և թեթև քաշային կարգում UFC գոտու ներկայիս սեփականատեր Իսլամ Մախաչևի մենամարտի վերաբերյալ։
Մենամարտը կկայանա հունվարի 18-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակում։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Մախաչևին. նրա հաղթանակի գործակիցը 1,16–1,22 է, իսկ Ծառուկյանինը՝ 3,70–4,50։ Ըստ բուքմեյքերների՝ մենամարտը կկայանա առնվազն երկու ռաունդով, դրա գործակիցը 1,15 է, գրում է ՌԲԿ-ն։
27-ամյա Ծառուկյանը MMA-ում տարել է 22 հաղթանակ և երեք պարտություն։
Մախաչևը MMA-ում տարել է 26 հաղթանակ, ունի մեկ պարտություն։