ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Արարատ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ԲԿՄԱ կանանց ֆուտբոլային ակումբը, նշվում է ակումբի պաշտոնական էջում։
«2018 թ.–ի խաղաշրջանի մեդալների համար ԲԿՄԱ կանանց ֆոտբոլային ակումբին Գրիգորյանից բացի նախկինի պես կօգնի պայքարել Մաքսիմ Զինովյևը, Սերգեյ Սկոբլյակովը, Վյաչեսլավ Կրենդելևը և Յուրի Պետուխովը», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Գրիգորյանը զբաղեցնում էր մոսկովյան «Արարատ» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը 2017 թ.–ի օգոստոսից հոկտեմբեր։ 2017 թ.–ի դեկտեմբերին գխլավորել է «Լուչ Էներգիա» ֆուտբոլային ազգային լիգան, սակայն 2018 թ.–ի ապրիլի 20–ին հեռացվել է աշխատանքից անբավարար արդյունքների պատճառով (8 խաղերում միայն երկու հաղթանակ)։–0–