Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանին սոցցանցերում «գրոհել» են հիացած երկրպագուները

08.08.2016, 14:11
Հիացած երկրպագուները սոցիական ցանցերում հաղորդագրություններով ողողել են մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանին, ով Ռիո Օլիմպիադայում ներկայացնում է Հայաստանը:
Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանին սոցցանցերում «գրոհել» են հիացած երկրպագուները
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հիացած երկրպագուները սոցիական ցանցերում հաղորդագրություններով ողողել են մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանին, ով Ռիո Օլիմպիադայում ներկայացնում է Հայաստանը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Գեբեշյանը:

«Այնքան շատ հաղորդագրություններ եմ ստացել, որ ժամանակս նույնիսկ չի բավականացնում պատասխանել: Իմ երկրպագուները լավագույնն են: Շնորհակալ եմ ձեր սիրո և աջակցության համար: Իսկապես անհամբեր սպասում եմ` երբ կկարողանամ կարդալ այս բոլոր հաղորդագրությունները», - գրել է Գեբեշյանը:

Միաժամանակ, Հուրի Գեբեշյանի անունով գեղարվեստական մարմնամարզության մեջ կանվանվի նոր տարր: Զուգափայտերի վրա վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:

 - рис.1

Նրա կիրակնօրյա ելույթի տեսանյութը հրապարակված է armfootball.com կայքում։ Ցավոք, բազմամարտում հավաքելով 53.748 միավոր` Գեբեշյանը զբաղեցրեց 38-րդ տեղը և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

Ավելի վաղ 27-ամյա Գեբեշյանը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերից հետո մտադիր է լքել մեծ սպորտը:

 - рис.2

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը մարմնամարզության մարզաձևում ներկայացնում են երեք մարզիկներ` Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Հուրի Գեբեշյանը:

 - рис.3

Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը դուրս է եկել նժույգթափեր վարժության եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 14-ին։ -0-