«Ճանապարհ դեպի Ռիո». աթլետ Գայանե Չիլոյան
15.07.2016,
16:12
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
Նախագծի հաջորդ հերոսը անկախ Հայաստանի ամենաերիտասարդ օլիմպիականն է՝ վազորդ Գայանե Չիլոյանը: Նա ծնվել է 2000 թվականին Երևանում: Աթլետիկայով զբաղվում է 10 տարեկանից: Վազորդն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ: Գայանեն բավականին իրատես է մեծ ակնակալիքներ չունի 31-րդ առամային Օլիմպիական խաղերից, սակայն գիտի, որ այս խաղերին իրեն անփոխարինելի փորձ կտան:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ցանկացած մրցման, երբ գնում եմ ես նուռ եմ տանում և բաժանում եմ մասնակիցներին:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Մարզչիս:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Ուժ, համբերություն, փառք:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Մրզիչիս և մայրիկիս:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Հույս ունեմ, որ սա մ վերջին Խաղերը չեն լինի, իսկ Ռիոյի Խաղերը կհիշեն, որպես առաջին խաղեր:–0–