ՀՖՖ նախագահը հանձնեց տարվա լավագույնների մրցանակները

28.12.2015, 16:47
Երկուշաբթի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած տարեվերջյան տոնական ընդունելությանը ՀՖՖ նախագահը հանձնել է տարվա լավագույնների մրցանակները:
 ՀՖՖ նախագահը հանձնեց տարվա լավագույնների մրցանակները
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած տարեվերջյան տոնական ընդունելությանը ՀՖՖ նախագահը հանձնել է տարվա լավագույնների մրցանակները, հայտնում է ֆեդերացիայի կայքը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ոսկե գնդակ» մրցանակը և հատուկ դիպլոմը հանձնել է Հենրիխ Մխիթարյանին, իսկ լավագույն մարզչի մրցանակը և հատուկ դիպլոմը՝ Վարուժան Սուքիասյանին:

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին արժանանում է  6-րդ անգամ և 5-րդ անգամ անընդմեջ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել>>

Իսկ 2015 թ. տարվա լավագույն մարզիչ ճանաչված Երևանի «Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն առաջին անգամ է արժանանում այս մրցանակի:

Վարուժան Սուքիասյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիչ>>

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորել է նաև բոլոր ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: -0-