422.01
4.22
388.59
+12
Եղանակը Երևանում
Հայ

Վարուժան Սուքիասյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիչ

15:19
23 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Վարուժան Սուքիասյանը դեկտեմբերի 10-ին նշանակվեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ>>

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ վաստակելով 123 միավոր: Աբրահամ Խաշմանյանի անունը 19 անգամ նշվել է առաջին, 7 անգամ՝ երկրորդ և 7 անգամ՝ երրորդ տեղում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նախկին ժամանակավոր պաշտոնակատար և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, վաստակելով 72 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը: Հովսեփյանի անունը 4 անգամ նշվել է առաջին, 14 անգամ՝ երկրորդ և 10 անգամ՝ երրորդ տեղում

Հայաստանի ֆուտբոլի եդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժակետն էր  դեկտեմեբերի 21-ը: 2015-ի փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 16 մարզչի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականների և բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, մեդիայի ներկայացուցիչները:

Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար:

Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:

Հաղորդագրության համաձայն, տարվա լավագույն մարզիչ Վարուժան Սուքիասյանին կհանձնվի հատուկ մրցանակը, պատվոգիր և 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգև:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ