Հայտնի են ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող հայ դահուկորդների անունները (ՖՈՏՈ)
26.01.2018,
21:05
Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-25-ը:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ Ծաղկաձորում կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մարզիկներին ընտրել են ըստ նրանց վարկանիշային արդյունքների:
Նշենք, որ Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-25-ը:–0–