Չեմ կարծում, թե կարողանանք պահել և´ Հումելսին, և´ Մխիթարյանին, և´ Գյունդոգանին. Վատցկե

26.04.2016, 18:04
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նշել է, որ ամռանը թիմը անխուսափելիորեն կկորցնի առաջատար խաղացողներից մեկին:
Չեմ կարծում, թե կարողանանք պահել և´ Հումելսին, և´ Մխիթարյանին, և´ Գյունդոգանին. Վատցկե

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նշել է, որ ամռանը թիմը անխուսափելիորեն կկորցնի առաջատար խաղացողներից մեկին:

«Չեմ կարծում, թե մեզ կհաջողվի երկարաձգել պայմանագրերը միաժամանակ և´ Մխիթարյանի, և´ Հումմելսի, և´ Գյունդոգանի հետ: Միաժամանակ, բացառվում է, որ նրանք բոլորը ամռանը կլքեն «Բորուսիան», - ասել է Վատցկեն:

Ինչպես հաղորդում է sports.ru-ն, հղում անելով Bild-ին, դորտմունդցիների գործադիր տնօրենը նշել է, որ եթե Հումելսը լքի թիմը, ապա միայն «Բավարիայի» համար: «Նրան այդ ակումբի հետ անձնական շատ բաներ են կապում: Նա և իր ողջ ընտանիքը Մյունխենից են, ինչպես և կինը: Ընդհանուր առմամբ, այստեղ շատ գործոններ կան: Մաթսի համար այս ամենը կապված չէ փողի հետ: Եթե նա ցանկություն հայտնի լքել թիմը, ստիպված կլինենք ընդունել դա: Իսկ բաց կթողենք նրան, թե ոչ, արդեն այլ հարց է», - ասել է Վատցկեն: -0-