Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրման մասին որոշում դեռ չի ընդունվել. ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
24.11.2016,
19:58
Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի ամառային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի ամառային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։
Միջազգային օլիմպիական կոմիտեն նոյեմբերի 21-ին դոպինգ նմուշի ստուգումից հետո որոշում է կայացրել զրկել Խուրշուդյանին Լոնդոնի Օլիմպիադայի մեդալից` տուրինաբոլ և ստանոզոլ արգելված դեղամիջոցների օգտագործման համար:
Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը խոստովանել է, որ խթանիչներ է օգտագործել>>
«ՄՕԿ–ը մարզիկին որակազրկելու իրավունք չունի։ Որակազրկման մասին որոշումն ընդունում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, և մենք հիմա սպասում ենք այդ որոշմանը։ ՄՕԿ–ը միայն կարող է պահանջել վերադարձնել մեդալը», – հայտարարեց Ալավերդյանը։
«Մենք մինչև հիմա սպասում ենք ՄՕԿ–ի որոշմանը, պարզ է, որ Խուրշուդյանը պետք է վերադարձնի մեդալը, սակայն պարզ չէ, թե երբ։ Մենք կկատարենք նրանց ցանկացած որոշումը։ Պարադոքսն այն է, որ երբ մարզիկին մեդալ են հանձնում, նրան ոչ ոք չի ասում, որ դա ժամանակավոր է, վեց կամ ութ տարով է», – նշեց Ալավերդյանը։–0–