Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

15.06.2016, 11:56
Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը  նվաճել է արծաթե մեդալ:
Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում պարտվել է ռուս մարզիկին և նվաճել արծաթե մեդալ:

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում է 4 մեդալով՝ 3 բրոնզե և մեկ արծաթե:

Բրոնզե մեդալներ էին նվաճել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 9 բռնցքամարտիկներ:–0–