Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց գործող չեմպիոնին Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում

29.06.2016, 18:24
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում զիջեց առաջնության գործող չեմպիոն Անդորրային:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց գործող չեմպիոնին Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում զիջեց առաջնության գործող չեմպիոն Անդորրային, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստներն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30` հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորրացիներին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 23 միավոր, նշվում է հաղորդագրության մեջ:

Հունիսի 28-ին Հայաստանի հավաքականը 83:64 հաշվով հաղթել էր Մոլդովային:

Հայաստանի հավաքականը խաղում է B ենթախմբում Մոլդովայի, Անդորրայի և Ուելսի թիմերի հետ:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հունիսի 30-ին ժամը 14:45-ին Հայաստանի հավաքականը կխաղա Ուելսի ընտրանու հետ: -0-