Յուրա Մովսիսյանը MLS –ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

02.07.2016, 15:45
Յուրա Մովսիս:անը, ով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ–Լեյք» ակումբում, երկրպագուների քվեարկության արդյունքներով, ճանաչվել է լիգայի ամսվա լավագույն խաղացողը:
Յուրա Մովսիսյանը MLS –ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի ./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ–Լեյք» ակումբում, երկրպագուների քվեարկության արդյունքներով, ճանաչվել է լիգայի ամսվա լավագույն խաղացողը, հաղորդում է championat.com–ը` հղում անելով MLS–ի մամուլի ծառայությանը։

Հարցման արդյունքներով` 28–ամյա հայ ֆուտբոլիստի օգտին քվեարկել է երկրպագուների 36,77 տոկոսը։ Ամսվա լավագույն խաղացողի պայքարում Մովսիսյանը 14,76 տոկոսով առաջ է անցել «Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ջեք Հարիսոնից։

Հունիսին Մովսիսյանը ակումբի կազմում հանդես է եկել երեք հանդիպումներում` յուրաքանչյուր խաղում դառնալով մեկական գոլի հեղինակ։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ավելի վաղ չի բացառել, որ Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ հավաքականի կազմ։–0–