Երևանում առաջին անգամ կայացել է աղջիկների ըմբշամարտի մրցաշար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

30.03.2016, 18:41
Երևանի Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է աղջիկների ըմբշամարտի անդրանիկ առաջնությունը:
Երևանում առաջին անգամ կայացել է աղջիկների ըմբշամարտի մրցաշար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/, Երևանի Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է աղջիկների ըմբշամարտի անդրանիկ առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Մրցաշարին մասնակցում էին կրտսեր տարիքի պատանի ըմբիշներ՝ Երևանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Մարզիկները մրցում էին 2 քաշային կարգերում՝ մինչև 50 կգ և մինչև 66 կգ:

 - рис.1

Մինչև 50 կգ քաշայինների պայքարում հաղթող դարձավ Անի Առաքելյանը, մինչև 60 կգ քաշայինների պայքարում լավագույնը արցախցի Ժենյա Խաչատրյանն էր:

 - рис.2

«Այս մրցաշարը առաջին անգամ է կազմակերպվում: Որոշեցինք մարզադպրոցի բաց առաջնություն անցկացնել, որպեսզի աղջիկներն էլ մրցակցություն տեսնեն, ընտելանան: Ուրախալի է, որ մեր երկրում աղջիկները սկսել են մարզվել ըմբշամարտով: Նրանք մարզվում են մեր մարզադպրոցում, «Հայաստան» մարզական միությունում, Արտիմեդում և Արցախում: Ժամանակի հետ, երբ աղջիկների թիվն ավելանա և ավելի զգալի լինեն նրանց նվաճումները, ֆեդերացիան վստահորեն պետք է նրանց սատարի: Այժմ դեռ ժամանակ է պետք»,- նշել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանը:–0–

 - рис.3

 - рис.4