+18
Եղանակը Երևանում
Հայ

Երևանն առաջին անգամ հյուրընկալում է Խուլերի շախմատի աշխարհի առաջնությանը

18:17
17 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում տեղի է ունեցել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացումը, որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Սարգսյանը, ով նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, կատարել է խորհրդանշական առաջին քայլը մրցաշարի բացման ժամանակ:

Серж Саргсян и Кирсан Илюмжинов 1.jpg

«ՖԻԴԵ-ի համար այսօր մեծ պատիվ է բացել և անցկացնել Խուլերի հերթական 16-րդ առաջնությունը: Նման կարգի մրցաշար առաջին անգամ է անցկացվում Հայաստանում», - հայտարարեց Իլյումժինովը Շախմատի տանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Նրա խոսքով, Երևանի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այս քաղաքը համաշխարհային շախմատի մայրաքաղաքն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականը բազմիցս նվաճել է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:

Кирсан Илюмжинов.jpg

Ինչպես նշեց Հայաստանի խուլերի միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը, հայ շախմատիստները երկրորդ անգամ են մասնակցում խուլերի աշխարհի առաջնությանը:

«Առաջին անգամ մասնակցել ենք այս առաջնությանը 2012 թ.-ին Ղազախստանում և լավ արդյունքների ենք հասել: 2016 թ.-ին Հայաստանից մրցաշարին մասնակցում են 45 շախմատիստներ», - ասաց նա` ավելացնելով, որ շախմատն այն եզակի մարզաձևերից է, որը հնարավորություն ունեն խաղալ բոլորը:

Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանում շախմատի զարգացումը մեծ ուշադրության է արժանանում պետական մակարդակով:

Առաջնությանը, որը մեկնարկեց մայիսի 16-ին և կշարունակվի մինչև մայիսի 26-ը, մասնակցում են 120 շախմատիստներ աշխարհի 24 երկրներից` բաժանված 7 ենթախմբերի:

Բացման արարողությունից հետո Սարգսյանը և Իլյումժինովը ծաղիկներ են դրել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրու մոտ, որը գտնվում է Շախմատի տան բակում:

Саргсян и Илюмжинов возложили цветы к памятнику Тиграну Петросяну

Նույն օրը Շենգավիթ համայնքում Սարգսյանը մասնակցել է շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը, որը գլխավորել է հանրաճանաչ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

На открытии шахматной школы

«Մարզադպրոցի շենքը կառուցվել է 2015 թ.-ին թիվ 110 հանրակրթական դպրոցի հարևանությամբ: Այս տարվա մարտից մենք արդեն սկսել ենք աշակերտների ընդունելությունը: Նրանց թիվն այս կարճ ժամանակահատվածում կազմել է 240», - տեղեկացրեց լրագրողներին Վահանյանը: Նրա կանխատեսումներով, սեպտեմբերին մարզադպրոցի սաների թիվը կհասնի 400-ի:

Վահանյանն ընդգծեց, որ Երևանն աշխարհում միայն քաղաքն է, որի յուրաքանչյուր համայնքում գործում է շախմատի առանձին դպրոց:

Кирсан Илюмжинов и Серж Саргсян

Տնօրենի խոսքով, ուսուցումը դպրոցում անվճար է, դասավանդողների թվում են գրոսմայստերներ և շախմատի միջազգային վարպետներ: «Մենք երեխաներին ընդունում ենք հինգ տարեկանից և, դասավանդողների կարծիքով, նրանք կարող են իսկական չեմպիոններ դառնալ», - նշեց Վահանյանը:

Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը Համաշխարհային շախմատի օլիմպիադաների եռակի չեմպիոն է (2006 թ.-ին` Թուրինում, 2008 թ.-ին` Դրեզդենում և 2012 թ.-ին` Ստամբուլում): -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:33
28 Մարտի 2023
«Միլան» ֆուտբոլային ակումբը 8 մլն եվրո է առաջարկում Սպերցյանի տրանսֆերի համար
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը
12:35
28 Մարտի 2023
«Դադարեցրեք Արցախի շրջափակումը». Շվեդիա–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծածանվել են Հայաստանի և Արցախի դրոշները (ՎԻԴԵՈ)
«Դադարեցրեք Արցախի շրջափակումը». Շվեդիա–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծածանվել են Հայաստանի և Արցախի դրոշները. ՎԻԴԵՈ
11:42
28 Մարտի 2023
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են
23:02
25 Մարտի 2023
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջեց Թուրքիային
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջեց Թուրքիային
21:25
25 Մարտի 2023
Հայաստանի հավաքականը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականը 10-րո րոպեին բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը. ՎԻԴԵՈ
14:11
20 Մարտի 2023
Ադրբեջանը հաստատել է 5 ծանրորդների մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանը հաստատել է 5 ծանրորդների մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
14:04
17 Մարտի 2023
Հրապարակվել է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
Հրապարակվել է Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
12:43
15 Մարտի 2023
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանը՝ արծաթե, Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալներ են նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանն արծաթե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում
23:18
13 Մարտի 2023
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս հարվածել է Մանվելյանին ու որակազրկվել (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս հարվածել է Մանվելյանին ու որակազրկվել. ՎԻԴԵՈ
16:33
07 Մարտի 2023
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում և խոստացել է «ամեն ինչ պատմել»
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում
10:15
02 Մարտի 2023
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
10:53
27 Փետրվարի 2023
Երեք հայ մարմնամարզիկներ նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Աշխարհի գավաթի առաջին փուլում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ