Մխիթարյան. Հայաստանի հավաքականի նոր դարպասապահները պետք է ապացուցեն, որ արժանի են խաղալ թիմում
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի նոր դարպասապահները պետք է ապացուցեն, որ արժանի են խաղալ թիմում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան և ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Յուվենտուս» տեղափոխվելու մասին լուրերն ընդամենը խոսակցություններ են>>
Մարտի 25–ին կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կլինի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը։
Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, Հայաստանի հավաքականում կա՞ լեգենդար դարպասապահին արժանի փոխարինող`Մխիթարյանը նշեց, որ ցանկացած ֆուտբոլիստի շատ դժվար է փոխարինել։ «Ցանկացած ֆուտբոլիստ կամ մարդ շատ է տարբերվում իր թե՛ մարդկային, թե՛ ֆուտբոլային որակներով։ Պետք չէ Գոռ Մանուկյանին, Արսեն Բեգլարյանին, Գևորգ Պռազյանին (հավաքականի դարպասապահներ) համեմատել Բերեզովկսու հետ, քանի որ Բերեզովսկին միանգամից չի դարձել այնպիսին, ինչպիսին հիմա է», – նշեց Մխիթարյանը։
Մխիթարյան. իտալերենի այդքան էլ լավ չեմ տիրապետում, բայց 6 լեզվով կարող եմ շփվել>>
Նրա խոսքով` երիտասարդ դարպասապահներին պետք է ժամանակ տալ, որպեսզի նրանք կարողանան ապացուցել, որ արժանի են հանդես գալու ազգային հավաքականում։ «Պետք չէ փոխարինել Բերեզովսկուն, անհրաժեշտ է խաղալ հավաքականում և օգուտ բերել», – նշեց «Բորուսիայի» կիսապաշտպանը։
19 տարվա ընթացքում Բերեզովսկին Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահն է եղել` այդ ընթացքում խաղալով 93 հանդիպում։ Խաղացած հանդիպումներով Բերեզովսկին զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ)։
Անգլիական «Արսենալը» հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով>>
Բերեզովսկին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո» ակումբներում։
Հայաստանի հավաքականի դարպասապահը մինչև հիմա առաջատարն է 11 մետրանոցներ արտացոլած դարպասապահների շրջանում, ովքեր հանդես են եկել ԽՍՀՄ և Ռուսաստանի մրցաշարերում։–0–