«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյուին փոխարինելու երկու թեկնածություն է դիտարկում

28.09.2018, 17:50
«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյուին փոխարինելու երկու թեկնածություն է դիտարկում։
«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյուին փոխարինելու երկու թեկնածություն է դիտարկում

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ամենայն հավանականությամբ, չի աշխատի ակումբում հաջորդ մրցաշրջանում։

Ինչպես հայտնում է armsport–ը, հղում անելով «Le10sport.com»-ին, «կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել պորտուգալացի մասնագետից ընթացիկ մրցաշրջանում կամ դրա ավարտին:

Загружается новость ... "Лево"

Մոուրինյուի հարաբերությունները թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ վերջնականապես փչացել են, ինչի սկիզբը դրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ կոնֆլիկտը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» երկու մասնագետի թեկնածություն է դիտարկում` որպես Մոուրինյուին փոխարինողներ: Առաջինը «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է: Դեռ ամռան սկզբից խոսվում էր, որ անգլիական ակումբը հետաքրքրված է Զիդանով։

Մյուս թեկնածուն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է: Արգենտինացու թեկնածությունն, ամենայն հավանականությամբ, բացառում է Մոուրինյուի` մրցաշրջանի ընթացքում հեռանալու հավանականությունը:

«Տոտենհեմն» իր գլխավոր մարզչին բաց չի թողնի մինչև ամառ, սակայն լոնդոնցիների հետ համաձայնության գալը մանկունիացիների համար շատ բարդ կլինի: Այս ամառ «Տոտենհեմն» արդեն հրաժարվել է բաժանվել Պոչետինոյից, որին ցանկանում էր ստանալ «Ռեալը»:–0–