Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 17–րդ տեղն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 17–րդն է Sky Sports–ի կազմած աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում։
Համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարյուրյակը կազմվում է Եվրոպայի հինգ լավագույն ազգային լիգաների յուրաքանչյուր հանդիպումից հետո WhoScored.com–ի շնորհած գնահատականների հիման վրա։ Միաժամանակ ֆուտբոլիստները պետք է խաղաղ նվազագույնը 20 խաղ։
Վարկանիշը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին։ Մխիթարյանին հետևում է «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին (18)։ Մխիթարյանին նախորդում է «Վոլֆսբուրգի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը (16)։
Համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարյուրյակը եզրափակում է Խորվաթիայի հավաքականի և իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Միլան Բադելը։–0–