Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Լուգանսկի «Զարյայի» հետ խաղին
27.09.2016,
19:26
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանգստանալու հնարավորություն է տալու Զլատան Իբրահիմովիչին, Անտոնի Մարսիալին ևԼյուկ Շոուին:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության երկրորդ տուրի՝ Լուգանսկի «Զարյայի» հետ խաղին, հայտնում է armsport–ը` հղում անելով manchestereveningnews.co.uk-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանգստանալու հնարավորություն է տալու Զլատան Իբրահիմովիչին, Անտոնի Մարսիալին ևԼյուկ Շոուին:
Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Կարմիր Սատանաների» վերջին 4 հանդիպումները:–0–