Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Լիվերպուլի» հետ հանդիպումը

10.10.2016, 11:43
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Լիվերպուլի» հետ հանդիպումը։
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Լիվերպուլի» հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական «The Sun»-ը հրապարակել է 7 ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են չմասնակցել Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:

Դրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, գրում է armsport–ը։

27-ամյա ֆուտբոլիստն ապաքինվում է վնասվածքից, ու մանչեսթերցիների բժշկական շտաբը հնարավոր է թույլ չտա նրան մասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք խաղին՝ նրա առողջությունը չվտանգելու համար:

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավոր է բաց թողնեն նաև Ջո Գոմեսը, Լյուկ Շոուն, Դեյան Լովրենը, Ֆիլ Ջոնսը, Նատանիել Կլայնը և Ադամ Լալանան:–0–