Հայ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը Ռիոյի մրցաշարի 1/16 եզրափակչում զիջեց ռուս մարզիկին

06.08.2016, 22:53
Շաբաթ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին հայ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը զիջեց ռուս մարզիկ Բեսլան Մուդրանովին:
Հայ ձյուդոիստ Հովհաննես  Դավթյանը Ռիոյի մրցաշարի 1/16 եզրափակչում զիջեց ռուս մարզիկին

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին հայ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը զիջեց ռուս մարզիկ Բեսլան Մուդրանովին:

Առաջին մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց ավստրիացի Լյուդվիգ Փայշերին:

Շաբաթ կմրցեն ևս երկու հայ մարզիկ՝ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: -0-