Համացանցում հայտնվել են «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի մարզման առաջին լուսանկարները

13.07.2016, 16:55
Համացանցում հայտնվել են  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզման առաջին լուսանկարները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Համացանցում հայտնվել են «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի մարզման առաջին լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզման առաջին լուսանկարները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

 - рис.1

Լուսանկարները հրապարակվել են Facebook սոցիալական ցանցի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական էջում:

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Մխիթարյանին` որպես ակումբի խաղացող հուլիսի 6-ին: Հայ կիսապաշտպանը տեղափոխվել է«կարմիր սատանաների» կազմ Դորտմունդի «Բորուսիայից», որի կազմում հանդես է եկել 2013 թ.-ից: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է 4-ամյա պայմանագիր՝ հետագայում այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

 - рис.2

Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն Մխիթարյանին անվանել է տաղանդավոր ֆուտբոլիստ, որը լավ մարզավիճակում է եղել թե´ իր նախկին ակումբում, թե´ Հայաստանի հավաքականի կազմում:

  - рис.3

«Նա իսկական թիմային խաղացող է` օժտված մեծ վարպետությամբ, նպատակասլացությամբ: Ես ուրախ եմ, որ նա որոշել է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Վստահ եմ, որ նրա խաղը շատ շուտ կազդի թիմի վրա, քանի որ նրա խաղաոճը համապատասխանում է պրեմիեր լիգային: Մենք բոլորս անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատանքին», - նշել է Մաուրինյոն: -0-