ՀՀ սպորտի նախարարը չի լսել հավաքականի կազմի մասին ՀՖՖ նախագահի հայտարարությունները

24.03.2016, 13:49
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հինգշաբթի լրագրողներին ասաց, որ չի լսել հավաքականի կազմի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները։
ՀՀ սպորտի նախարարը չի լսել հավաքականի կազմի մասին ՀՖՖ նախագահի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հինգշաբթի լրագրողներին ասաց, որ չի լսել հավաքականի կազմի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները։

ՀՖՖ նախագահը նախօրեին հայտարարել է, որ ազգային հավաքականի որոշ առաջատար խաղացողներ այլևս չեն խաղա հավաքականում։ Նրա խոսքով` Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իր պահանջն է. նրանք այլևս չեն լինելու գլխավոր թիմում:

ՀՖՖ նախագահ. ալբանացիների հետ խաղում դավաճանություն է տեղի ունեցել>>

«Անձամբ ես չեմ լսել հայտարարությունները (Հայրապետյանի, խմբագրություն) և, հետևաբար, չեմ կարող մեկնաբանել։ Ինձ արգելված չէ միջամտել գործընթացի մեջ, սակայն հիմա չեմ մեկնաբանի իրավիճակը», – ասաց Ղազարյանը։

ՀՖՖ–ն արձագանքեց հավաքականի կազմում այլևս հանդես չգալու մասին Արզումանյանի հայտարարությանը>>

Ինչպես ընդգծել է նախարարը, հավաքականի կազմը որոշում է համապատասխան ֆեդերացիայի մարզչական խորհուրդը, մնացած ընթացակարգերը հայտնի են բոլորին։ «Կարծում եմ` Հայաստանի ֆուտբոլ ֆեդերացիայի մարզչական խորհուրդն է որոշել հավաքականի կազմը», – ասաց Ղազարյանը։–0–