ՀՀ մարզիկները նվաճել են երեք մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)

14.10.2019, 15:18
Հայաստանի մարզիկները կարողացան նվաճել երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:
ՀՀ մարզիկները նվաճել են երեք մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 10-ից 13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվեց սամբոյի պատանիների, աղջնակների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2019թ. առաջնությունը, որին մասնակցեց 370 մարզիկ՝ 28 պետությունից: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Загружается новость ... "Лево"

Հայաստանի մարզիկները կարողացան նվաճել երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:

«Արծաթե մեդալի արժանացան աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը և պատանիների՝ 52 կգ քաշային կարգում Դավիթ Հովսեփյանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

 - рис.1

Երիտասարդների առաջնության 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալով բավարարվեց Նարեկ Դալլաքյանը:-0-

 - рис.2

 - рис.3